Բարև :)

Բարև, ընթերցողներ ջան: Ուզում եմ մի քիչ մտքերս կիսեմ Ձեր հետ:
Նախ ասեմ, որ էս ամեն ինչը սկսվեց մի օր արշավի մասնակցելու հերթական հրավերից, ես ել երկար բարակ չմտածեցի, որոշեցի ու գնացի… ու սկսվեեեց !!! Դա 2011թ. Մայիսի 8-ն էր, թաց, խոնավ, անձրևոտ օր էր, գնացինք Տաթև: Շաաատ սիրուն ու խորհրդավոր տեսք ուներ Տաթևը էդ օրը, մառախուղի հետևում տաքնվել էին հայերի դարավոր պատմությունը իրենց մեջ պահած եկեղեցու հզոր պատերը: Հրաշք էր: Շատ հագեցած ու հետաքրքիր օր անցկացրեցինք, խումբը լավն էր, բոլորը անմիջական երեխեք էին, տեսարանները ու տպավորությունները` անկրկելի, ու էս ամենը իրար գումարվելով ինձ ստիպեցին հաջորդ արշավին էլ մասնակցել, մյուսին էլ .. ու էսպես շարունակ, մի քանի տարի մասնակցում էի տարբեր արշավների: Ուր ասես որ չեմ գնացել. էլ շատ սիրուն ու հետաքրքիր քայլարշավների, լեռնագնացությունների, քարանձավախուզությունների… Արդեն ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց էս ամենի:
Մի օր, հերթական արշավներից մեկի ժամանակ իմացա, որ 2012-ի պլաններում կա 1 ամիս անցկացնել Նեպալում, ավելի կոնկրետ` Հիմալայներում: Ես մի քիչ հարցուփորձ արեցի պայմանների, սպասվող դժվարությունների մասին ու շատ երկար չմտածեցի, որոշեցի ես էլ գնամ: Ու սկսեցի աշխատել էդ ուղղությամբ: Մի քանի ամիս անց արդեն Նեպալ մեկնող խմբի անդամների մի մասը հաստատեցին իրենց մասնակցությունը, ու վերջապես այսօր մեր տոմսերը մեր ձեռքում են!!! Մյուս կողմից էլ պիտի մի կերպ համբերենք մինչև հոկտեմբեր, այ դա շատ դժվար կլինի 🙂 ՆԵՊԱԼ ԵՆՔ ԳՆՈՒՄ!!!!!!!! 🙂
Բայց Նեպալը միակ երկիրը չի, որի մասին ցանկություն առաջացավ կիսվել։ Սկզբում փորձեցի լարել հիշողությունս ու որոշ բաներ պատմել արդեն այցելածս երկրների մասին։ Հետո արդեն անցա նոր բացահայտումներին, բոլոր երկրների ու նոր քաղաքների պատմությունները հերթով ներկայացնելով ընթերցողիս ուշադրությանը։ Հուսով եմ՝ ամեն մեկդ ինչ-որ հետաքրքիր կամ օգտակար տեղեկատվություն կգտնեք իմ պատմությունների ու խորհուրդների մեջ։ Իսկ եթե հարցեր կամ առաջարկներ ունենաք, ուրախ կլինեմ դրանք կարդալ։ Կարող եք կապ հաստատել այստեղ նշված ցանկացած հղումով։ Սիրով կսպասեմ 😉

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s