Արջերի քարանձավ. արկածները շարունակվում են

Արջերի քարանձավ. Ընդհանուր տեղեկություններ: Արջերի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Երևանից 150 կմ հարավարևելքԸնդհանուր երկարությամբ 3,5 կմ, դեպի երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ, ամբողջովին ստալակտիտային է, բազմերանգ կորալանման ելուստներով հսկայական դահլիճներով: Հեքիաթային ձևեր ու գույներ ունեցող այս քարանձավին ավելի մեծ շուք ու խորհրդավորություն են տալիս քարանձավային գետն ու ստորերկրյա լիճը
Քարանձավի աշխարհագրական դիրքը ունի չոր ցամաքային կլիմա` ջերմաստիճանի բարձր տատանումներով: Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 500մմ: Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալներով քարանձավի միջին ջերմաստիճանը 10.20C է:
«Արջեր» քարանձավում մեծամասամբ ձևավորած հանքանյութը կալցիումի կարբոնատն է: Այն ձևավորում է տարբեր տեսակի շթաքարեր, կաթիլաքարեր, ստալագնատներ: Քարանձավը ամբողջ երկարությամբ պատված է արագոնիտի և կալցիտի բյուրեղներով, որոնք ձևավորել  են ամուր, կայուն համակարգ:
Արջերի քարանձավը կարստային քարանձավ է,Կովկասում և Անդրկովկասում ամենամեծն է: Հանդիսանում է համաշխարհային նշանակության բնական հրաշք: Մուտքը միայն հատուկ թույլտվությամբ է:
Քարանձավի այցելությունը տևում է մոտավորապես 7-8 ժամ, քանի որ այն մեծ է և բավականին խճճված: 

Եվ այսպես, մենք հերթական անգամ ուղևորվեցինք դեպի այս ստորգետնյա հեքիաթային վայրը: Այսինքն մասնակիցների մի մասի համար էր դա հերթականը, շատերի համար դա նրանց առաջին այցն էր քարանձավ: Նրանք անգամ պատկերացնել չէին կարող, թե ինչ հրաշքների են ականատես լինելու և ինչ արկածների միջով էին անցնելու, քանի որ սա սովորական այց չէր, այլ հատուկ քարանձավախուզություն` նոր ուղղություններ գտնելու համար: Ներկա բոլոր  անդամները հիացած էին իրենց համար բոլորովին նոր և անհայտ գեղեցկությամբ: Ոչ մի լուսանկար այնպես չի կարող ցույց տալ քարանձավի իրական գեղեցկությունը:
Սակայն քարանձավում բացի հրաշքներից կան նաև վտանգներ, որոնցից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ զգուշություն պահպանել; Դրա համար մենք փորձում էինք շարժվել հնարավորինս լուռ ու զգույշ` փլուզումներից խուսապելու նպատակով, թե չէ մեկ էլ տեսար վերևից ամենասիրուն ստալակտիտը թրխկ … կարող էր պոկվել ու ընկնել մեզանից մեկի վրա :))) 
Անցանք շատ նեղ ու դժվարանցանելի ճանապարհներով, հիմնականում սողալով կամ մագլցելով, ամեն պահի մտածելով հնարավոր վտանգների մասին, օրինակ` հանկարծ չսայթաքեինք ու խոր վիհերի մեջ չընկնեինք … Բարեբախտաբար այս անգամ ևս ամեն ինչ բարեհաջող անցավ: Խմբի անդամներն էլ իրենց հերթին օգնում էին միմյանց, ասես ամբողջ խումբը մեկ մարդ լիներ!
Մի քանի ժամ որոնումներից հետո գտանք լեգենդար արջի ոսկորները, այսինքն այն, ինչ մնացել էր դրանցից: Խեղճ արջ, թե ասա քեզ ով էր ասում մտնես էդ քարանձավը, որ հետո մոլորվես ու հենց էդտեղ էլ մնաս … Ախր շատ խճճված են քարանձավում ճանապարհները, լրիվ հսկա լաբիրինթոս …
Մենք նպատակ ունեինք գտնել քարտեզագրված ուղիները ու գտանք դրանցից մի քանիսը: Ժամանակի սուղության պատճառով ստիպված եղանք շուտ դուրս գալ քարանձավից, բայց հուսով եմ` կվերադառնանք` մնացաց ուղիները ուսումնասիրելու համար: 
Կարող եմ վստահ ասել` ով իր կյանքում գոնե մեկ անգամ մտնում է քարանձավ, սիրահարվում է այդ անիրական բնության հրաշքին:

Հավատացեք, հեքիաթներն իրական են 🙂
Կհանդիպենք …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s